Հանգստյան օրերին ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
ОбществоՀանրապետության տարածքում նոյեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +14 աստիճան, նոյեմբերի 22-ին` +15, նոյեմբերի 23-ին` +16, նոյեմբերի 24-25-ին` +17 աստիճան: