Երկարամազերի ընտանիքը (լուսանկարներ)
LifestyleԱՄՆ Իլինոյիս նահանգում ապրող ընտանիքի մոր և աղջիկների մազերի ընդհանուր երկարությունը հասնում է 4 մետրի:
Թերթ Լինն Սվետլիչիչ Ռասսելի մազերը ծնված օրվանից չեն կտրել: Նա ունի երեք աղջիկ, որոնց մազերը նույնպես խնամվում ու հետևում են մոր օրինակին:

Թերե Լինը իր մազերի երկարության շնորհիվ միշտ հաղթող է ճանաչվել երկար մազեր ունեցողների մեջ անցկացված մրցույթներում: Նրա մազերի երկարությունը հասնում է 1.5 մետրի:
11-ամյա աղջկա Քելլանի մազերը 73 սմ է, 9-ամյա Սենդելինի մազերը` 72 սմ., իսկ 6-ամյա Չեսնիի մոտ` 52.5սմ.:
Բնականաբար նման երկարությամբ մազերը պետք է ունենան համապատասխան խնամք, որը նրանցից խլում է ահռելի ժամանակ:

Ի դեպ Թերե Լինը իր մազերի երկարության պատճառով հաճախ է հայտնվում անհարմար իրավիճակներում, օրինակ` նրա մազերը հաճախ են հայտնվում մեքենաների դռների արանքում, տան մաքրության ժամանակ` փոշեկուլի մեջ, իսկ երեխաները պարբերաբար մոր կողքով անցնելիս պատահաբար տրորում են մոր մազերը:



