Չինացին 4 տարի շարունակ ապրել է դանակը գլխում
LifestyleՉինացի 37-ամյա Լի Ֆուն տարիներ շարունակ տառապել է գլխի և ականջի սաստիկ ցավից,- գրում է Orer.am-ը:
Վերջերս հիվանդանոցում բժիշկները նրա գլուխը ռենտգեն են արել և ապշել են նրա գլխում հայտնաբերած 10 սմ երկարությամբ դանակից:
Լի Ֆուն հիշել է, որ 4 տարի առաջ իր վրա հարձակված գողերը դանակով հարվածել էին իր գլխին: Փաստորեն, չինացի տղամարդը 4 տարի դանակը գլխում է ապրել: Բայց ավելի զարմանալի է այն, որ գլխուղեղը չի վնասվել:

Բժիշկները հաջողությամբ հեռացրել են այդ օտար մարմինը նրա գլխից:
Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը