Այս տունը համարվում է Սիէթլի ամենաթանկարժեք տունը (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Սիէթլում այս տունը համարվում է ամենաթանկարժեքը: Այն հանվել է վաճառքի: Տունը գտնվում է Վաշինգտոն լճի մոտ: Այն գնահատվում է 13, 25 միլիոն դոլար:
Տան տարածքը կազմում է 1100 քառակուսի մետր: Դժվար է պատկերացնել, որ նման տունը կարող է ինչ-որ մեկը չցանկանալ գնել: Խոհանոցի պատուհանը նայում է Վաշինգտոն լճին:
Տարածքում շատ ծառեր են տնկված: Տանը կա 7 ննջարան: Տան տանիքում բացօթյա հանգստավայր կա: Կա լողավազան և ջակուզի:












