Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


2015թ. ծրագրով մայրաքաղաքում բարեկարգվել է ևս 4 հանգստի գոտի ու շուրջ 400 բակային տարածք

Երևանի զարգացման քառամյա ու տարեկան ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում է հարմարավետ հանգստի գոտիների ստեղծումը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շենգավիթցիների հետ միասին հանդիսավորությամբ բացել է հերթական նորաստեղծ հանգստի գոտիները: Այգիների կառուցման 2015թ. ծրագրով ամբողջովին վերակառուցվել ու բնակիչների տնօրինմանն է հանձնվել ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան այգին: Հանգստի գոտու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ազատամարտիկի հորը՝ Միշա Կարապետյանին: Ծրագրի կյանքի կոչման համար իր գոհունակությունը փոխանցելով քաղաքապետին՝ ազատամարտիկի հայրը նկատել է, որ հանգստի գոտու բարեկարգումը ոչ միայն հարգանքի յուրօրինակ տուրք է, այլև տարածքի բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու լավագույն տարբերակ: Քաղաքապետը շրջել է այգու տարածքում ու բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: Բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար ծրագրի շրջանակում հանգստի գոտին կահավորվել է նստարաններով, զրուցարաններով, աղբամաններով, մանուկների համար խաղահրապարակներով ու մարզական գույքով: Այգին ապահովվել է նաև արտաքին լուսավորության նոր համակարգով ու ոռոգման ցանցով: 

Մայրաքաղաքի կանաչ գոտիների, պուրակների և այգիների տարածքների ընդլայնման, նորերի ձևավորման ծրագրի համատեքստում նոր հանգստի գոտի է ձևավորվել նաև Կարմիր բլուր հնավայրին հարակից հատվածում: Շուրջ 3000 քմ տարածքում ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկ շենգավիթցիների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մինչ հանգստի գոտու հնարավորություններին ծանոթանալը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մասնակցել է այգում տեղադրված ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին ու քաջարի հայորդու հորը՝ Արթուր Ասոյանին: 
Բնակիչների հետ միասին գնահատելով կատարված աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության հիմնանպատակը Երևանի համաչափ զարգացման ապահովումն է և որ բարեկարգման ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր այգիներն ու պուրակները լինեն բարեկարգ ու Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան ապահովված լինի հանգստի հարմարավետ գոտիներով: 
«Ինչպես նկատել եք, վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի ծրագրերում առանձնակի կարևորվում և առաջնային տեղ է զբաղեցնում ոչ միայն իրենց նպատակային նշանակությունը կորցրած այգիների, պուրակների և հանգստի գոտիների վերակառուցումը, այլև բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է՝ նոր անտառպուրակների, այգիների և այլ հանգստի գոտիների ստեղծումը: Այս համատեքստում 2015թ. ծրագրով մենք մեր բնակիչների տնօրինմանն ենք հանձնել ևս 4 այգի և պուրակ: Հատկանշական է, որ այս տարի շահագործման հանձնված այգիներից երկուսը կրում են Արցախյան ազատամարտի հերոսներ Թաթուլ Կրպեյանի և Արթուր Կարապետյանի անունները: Ու սա ոչ միայն հարգանքի տուրք է մեր քաջ հայորդիների հիշատակին, այլ նաև հայրենասեր սերունդ դաստիարակելու յուրովի մոտեցում, ինչը, համոզված եմ, կտա իր արդյունքը: Մեր նորօրյա հերոսի՝ Ազատ Ասոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը ևս այդ համատեքստում է ու հաստատ դառնալու է նոր հերոսներ դաստիարակելու յուրովի խորհրդանիշ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը անդրադարձել է նաև տարեկան ծրագրերով իրականացվող բակային տարածքների բարեկարգմանն ու նկատել է, որ այս հարցում մայրաքաղաքի բնակիչներն այլևս դարձել են քաղաքային իշխանության գործընկերը:
«Ընթացիկ տարում բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար բարեկարգվել ու հարմարավետ է դարձել ևս շուրջ 400 բակային տարածք: Մենք տարեցտարի ավելի ենք ընդլայնում այս ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալները, անշուշտ, հիմքում որպես առաջնահերթություն հաշվի առնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման հրամայականը: Այսօր Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների շահագործմանը հանձնված հանգստի գոտիները ևս ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով, ինչը հնարավորություն է տալիս թե՛ մեծերին և թե՛ փոքրերին լիարժեք վայելելու իրենց հանգիստը: Օգտվելով առիթից, մեկ անգամ ևս իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր մեր համաքաղաքացիներին, որ դարձել են քաղաքային իշխանության սրտացավ գործընկերն ու, շատ դեպքերում, հենց իրենց ձեռքերով են ապամոնտաժում ավտոտնակները կամ զավթած տարածքները, որպեսզի դրանք դառնան լիարժեք հանգստի գոտիներ ու ծառայեն բոլորին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете