Ադրբեջանում եղբայրը սպանել է քնած եղբորը
ОбществоԱդրբեջանում քնած ժամանակ մարդու սպանությունն ավանդույթի է վերածվել. Բաքվում եղբայրը սպանել է քնած եղբորը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, Բաքվի Սուրախանի շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ նոյեմբերի 20-ին երեկոյան ժամերին Ամրաջանը ավանում 40-ամյա Ռամիլ Մուշարափովը դանակով սպանել է քնած եղբորը` 34-ամյա Ռենաթ Մուշարափովին եւ հանձնվել ոստիկանությանը: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 5, հայրասպանության 7, հարազատների միմյանց սպանության 20 եւ ամուսինների միմյանց սպանության 17 դեպք է տեղի ունեցել: