Ֆրանսիական Մարտիգ քաղաքում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան
ОбществоՄարսելի շրջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Մարտիգ քաղաքում դեկտեմբերի 5-ին կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան: Այն կտեղադրվի Jardin Lapidaire այգում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, միջոցառմանը ներկա կլինեն Մարտիգ-ի փոխքաղաքապետ Գաբի Շարոն, Մարսելում Հայաստանի գ լխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշը և այլք:
Հուշարձանի բացմանը կհաջորդի «Հայկական հիշողությունը Bouches-du-Rhône»-ում խորագրով ցուցահանդեսի բացումը: