Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մալիի Նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային
ОбществоՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մալիի Հանրապետության Նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային՝ Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռագրում ասվում է.
«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում իրականացված ահասարսուռ ահաբեկչական ակտի մասին, որի արդյունքում զոհվեցին բազմաթիվ մարդիկ:
Խստորեն դատապարտում ենք այս զազրելի ահաբեկչությունը և մեր զորակցությունը հայտնում Մալիի կառավարությանը և ժողովրդին:
Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: