ՀՀ դեսպանությունը հայտնում է Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակի մասին
ОбществоԲրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել:
Այս մասին հայտնել է Բելգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Մետրոն փակ է լինելու առնվազն մինչև կիրակի:
Բրյուսելի շրջանի կառավարության փոխնախագահ Ռուդի Վերվորտը հայտարարել է հասարակական շենքերում բոլոր տեսակի գործունեության դադարեցման, շուկաների և կոմերցիոն կենտրոնների փակման մասին:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բելգիան ունի ահաբեկչական հարձակման մասին տեղեկատվություն, նման` Փարիզի դեպքերին, դրա համար էլ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Բրյուսելում հասել է առավելագույնի: Նրա խոսքով` սպառնալիքի մակարդակը բարձրացել է այն բանից հետո, երբ Փարիզի դեպքերին հավասար ահաբեկչության սպառնալիքի մասին տեղեկատվություն է ստացվել: «Խոսքը գնում էր մի քանի վայրերում ահաբեկչության սպառնալիքի մասին, այն պետք է իրականացներ մի քանի մարդուց բաղկացած խումբը»,- ասել է վարչապետը` Անվտանգության խորհրդի նիստից հետո:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դադարեցվել է մետրոյի գործունեությունը ահաբեկչական վտանգի բարձր հավանականության պատճառով: Բացի այդ` Բրյուսելի իշխանությունները հորդորել են բնակչությանը խուսափել մարդկային մեծ կուտակումներից: Չնայած այդ ամենին` ավտոբուսները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը: