Չինական հնագույն դամբարանում հայտնաբերել են խորհրդավոր խաղ
Lifestyle1in.am-ը գրում է.
Չինաստանի արևելքում` Ցզինչժոուից ոչ հեռու գտնվող 2.3 հազար տարի առաջ կառուցված դամբարանի պեղումների ժամանակ հնէաբանները հայտնաբերել են խորհրդավոր սեղանի խաղ` 1 զառ, 21 խորանարդիկ և երկրաչափական մարմիններով զարդարված կոտրված խաղատախտակ, հայտնում է Supreme2.ru-ն:
Գիտնականների կարծիքով` չնայած խաղի կանոնները չեն պահպանվել, սակայն գտածոն կօգնի իմանալու, թե ինչպես են զվարճացել չինացիները հին ժամանակներում:



