Ինչու են երեխաները քաղցկեղով հիվանդանում. գիտնականներ
Lifestyle1in.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են երեխաները հիվանդանում քաղցկեղով: Գիտնականների աշխատանքը հրապարակված է The New England Journal of Medicine ամսագրում:
St. Jude Children’s Research Hospital, Washington University Pediatric Cancer Genome Project-ի հետազոտողները ուռուցքային հիվանդություններով տառապող 1120 երեխաների հետազոտությունից և ուսումնասիրությունից հետո եզրակացրել են, որ քաղցկեղով հիվանդացած երեխաների 8,5%-ն այդ հիվանդության գենետիկ նախատրամադրվածություն են ունեցել:
Միաժամանակ, այդ գործոնը ոչ պարտադիր է զարգանում ընտանեկան ուռուցքային պատմության հետևանքով: Ամենից հաճախ քաղցկեղի նախատրամադրվածությունը զարգանում է սաղմում ԴՆԹ-ի մուտացիայի հետևանքով:
Գիտնականները պնդում են, որ այս բացահայտումը կօգնի ուռուցքային հիվանդությունների նկատմամբ երեխայի նախատրամադրվածությունը հայտնաբերել վաղ տարիքում՝ նրա ծնվելուց անմիջապես հետո գենետիկ սքրինինգ կատարելու դեպքում: Դա նաև կօգնի հետևել փոքրիկի բոլոր հարազատներին: