Տեղի է ունեցել Ստալոնեի մասնակցությամբ «Քրիդ»-ի պրեմիերան (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Լոս Անջելեսում տեղի է ունեցել նոր «Քրիդ» ֆիլմի՝ «Ռոքիի» յուրատեսակ սփին-օֆի պրեմիերան, հայտնում է rosbalt.ru-ն: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Սիլվեստր Ստալոնեն և Մայքլ Ջորդանը:
Կարմիր գորգի վրայով Ստալոնեն անցել է իր ընտանիքի՝ կնոջ և 3 դուստրերի հետ: Պրեմիերայի պատվավոր հյուրերն էին Առնոլդ Շվարցենեգերը և Դոլֆ Լունդգրենը:
Բռնցքամարտիկի մասին նախորդ ֆիլմը թողարկվել է 2006թ.՝ «Ռոքի Բաբոա» անունով:







