Երիտասարդ կինը կարող է մահանալ, եթե հանկարծ արտասվի
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Ըստ Daily mail-ի տեղեկությունների՝ երիտասարդ կինը վախենում է, որ կմահանա իր սեփական արցունքների պատճառով, քանի որ ալերգիա ունի ջրից:
Կատյա Դելը տառապում է մի հազվադեպ հիվանդությամբ, որը ամբողջ աշխարհում ընդամենը 35 մարդու մոտ է հայտնաբերվել: Երբ նա լալիս է, շատ ցավոտ ցան է առաջանում, իսկ երկար լոգանքների մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ դրանք լուրջ բորբոքումների պատճառ են դառնում:
27–ամյա կինը նաև ստիպված է եղել թողնել պարի ուսուցչուհու իր աշխատանքը, քանի որ քրտինքը նույնպես ալերգիայի պատճառ է դառնում: Հիվանդությունը գնալով զարգանում է, և կինը վախենում է, որ այն վերջ կդնի իր կյանքին:
«Երբեմն ես ինձ սեփական տանս բանտարկյալ եմ զգում և ուզում եմ ուժեղ լաց լինել, բայց նույնիսկ արտասվել չեմ կարող: Մարդիկ չեն հավատում, ծիծաղում են, երբ ասում եմ, որ չեմ կարողանում լոգանք ընդունել: Ես պետք է ապրեմ այսպես, մինչև որ սրա բուժումը գտնվի»:
Կատյայի ամուսինը` 32–ամյա Էնդին, նույնիսկ թողել է աշխատանքը, որպեսզի միշտ կնոջ կողքին լինի և օգնի նրան:
Այս հիվանդության համար հայտնի բուժում չկա, բայց Կատյաի բժիշկը փորձարկում է մի նոր դեղահաբ, նրա հիվանդությունը կառավարելու համար: