Մաշկի համար քսուքը տղամարդու գլխում խոռոչ է առաջացրել
Lifestyleblog.1in.am-ը գրում է:
Սարսափելի հիվանդությունն ախտահարել է 55-ամյա ավստրալացուն: Փորձելով ազատվել մաշկի քաղցկեղից՝ նա սկսել է օգտագործել քսուք, որը գնել էր բուժման այլընտրանքային մեթոդներ կիրառող բուժակներից ու 4 ամիս շարունակ այն օգտագործել:
Ավստրալացու գլխում արդյունքում առաջացել է 2,5 սմ-անոց սև անցք, հայտնում է Daily Mail-ը: Խոռոչ սկսել է ներթափանցել օդ ու խոնավություն:
Տղամարդուն ահավոր գլխացավերով տեղափոխել են Բրիսբենի հիվանդանոցներից մեկը:
Տղամարդուն զննած բժիշկները ցնցվել են, քանի որ նախկինում նման բան չեն տեսել: Նրանք սակայն որոշել են, որ հնարավոր է առանց վիրահատական միաջամտության փորձել բուժել նրան:
Տղամարդուն նշանակել են դեղամիջոցներ, ինչից հետո նա ուղարկվել է տուն՝ բուժելու գլխի խոռոչը: