Մայրաքաղաքում շարունակվում են թափված տերևների հավաքման աշխատանքները
ОбществоՄայրաքաղաքի վարչական շրջաններում դեռևս շարունակվում են շաբաթօրյակները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սանմաքրման առօրյա աշխատանքներից զատ, մեծ ուշադրություն է դարձվում նաև գլխավոր ու երկրորդական փողոցներում և բակերում թափ ված տերևների հավաքմանը, քանի որ Երևանում շարունակվում է նաև տերևաթափը:
Սանմաքրման աշխատանքներում ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Կուտակված տերևները տեղափոխվում են աղբավայրեր:
Գործընթացը վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների կողմից: