Նոր ակումբի` MAMULyan's club-ի մասին
БлогԳագիկ Մամուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր նոր մի քիչ ժամանակ ունեմ գրելու մեր նոր ակումբի` MAMULyan's club-ի մասին:
Գաղափարը շատ շուտվանից էի մտմտում, իհարկե հաշվի առնելով իմ լավ ընկերների հորդորը` հենց իրենց համար ստեղծել մի վայր, ուր կլինի լավ երաժշտություն, սնունդ, խմիչքներ, ջերմ միջավայր, որպեսզի կարողանանք աշխատանքից հետո կազմակերպել նաև սահմանադրությամբ մեզ ընձեռված մյուս հիմնարար իրավունքը` հանգտի իրավունքը ))) , սակայն գաղափարի իրականացումը եղավ շատ անսպասելի` որոշեցինք,մոտ երկու ամիս մեր ձեռքերով, մեր գաղափարներով ու մոտեցումներով ստեղծեցինք այն ինչ ունենք:
Ու սկսեցինք աշխատել: Ֆորմատային առումով խիստ չենք տարաանջատում, քանի որ ի վերջո այն, ինչ ստեղծված է մեր այցելուների լավ ժամանցն ապահովելու համար, պետք է նաև հաշվի առնի նրանց կարծիքը, մոտեցումն ու ինչու չէ` նաև պահանջները:
Կլինեն տարաբնույթ ու թեմատիկ միջոցառումներ, որոնք իրենց յուրահատկությամբ նոր շունչ կբերեն ոլորտ: Մենք ամեն ինչ կանենք, որ մեկ անգամ այցելելով, կրկին ցանկանաք վերադառնալ մեզ մոտ ու ամեն անգամ գտնեք ինչ որ նոր հետաքրքրություն:
Ի՞նչ խոսք, շատ դժվար է գոհացնել բոլորին, բայց մենք մարտական ենք տրամադրված ու Ձեր օգնությամբ հաստատ կստացվի: Շնորհակալ եմ բոլորից, իրենց ներկայությամբ պատվելու, իրենց լուման ներդնելու համար մեր նոր գաղափարի իրականացման հարցում: Սիրով սպասում եմ:
Հասցե` Եզնիկ Կողբացի 51