Մարտ Բաբայանն ու Շուշաննա Թովմասյանը՝ սիրավեպի լուրերի և նոր տեսահոլովակում մտերմիկ տեսարանների մասին
LifestyleBlogNews
Exclusive
Երգիչ Մարտ Բաբայանը շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որի հերոսուհին դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է։ “Ты любовь моя” կոչվող երգի երաժշտության հեղինակը Մարտն է, խոսքերը գրել է Աննա Գալկինան, տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է։ ՄարտըBlogNews-ին է տրամադրել տեսահոլովակի դեռևս չհրապարակված լուսնկարները։ Նա և Շուշաննան մանրամասներ են պատմել համատեղ աշխատանքից։

BlogNews-ի հետ զրույցում Շուշաննան ասաց, որ երգը գեղեցիկ սիրո խոստովանություն է սիրելիին։ «Ինձ համար կերպարային հետաքրքիր լուծում է գտել ռեժիսոր Ժոռ Մելոյանը։ Թե ինչ լուծում է տրվել, կտեսնեք տեսահոլովակում»,- ասաց Շոիշաննան ու հավելեց, որ տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Երևանում, Սևանում և Եղվարդում։
Մարտն էլ նշեց, որ տեսահոլովակը սիրային փոքրիկ պատմություն է ներկայացնում։ «Որպես հերոսուհի ընտրեցինք Շուշաննային, որովհետև նա շատ գեղեցիկ և տաղանդավոր դերասանուհի է»,- ասաց երգիչը։

Շուշաննան և Մարտը սիրող զույգի են մարմնավորում, սակայն դերասանուհին չպատասխանեց հարցին՝ տեսահոլովակում մտերմիկ տեսարաններ կլինե՞ն, թե՝ ոչ. «Այդ հարցի պատասխանը կիմանաք, երբ դիտեք տեսահոլովակը։) Կարծում եմ՝ յուրօրինակ տեսահոլովակ է ստացվել»։
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալի սաունդթրեքներից բացի այլ տեսահոլովակներում Շուշաննան մինչ այս չէր նկարահանվել։ Նա նշեց, որ տեսահոլովակում նկարահանվելու առաջարկն ընդունելիս հաշվի է առել երգն ու երգչին։ «Ինձ համար առաջին հերթին կարևոր է երգը։ Ես պետք է այն սիրեմ և ցանկանամ լսել։ Այնուհետև կարևոր է, թե ով է կատարում երգը։ Մնացածը կարելի է համաձայնեցնել տեսահոլովակի ռեժիսորի հետ»,- ասաց նա։

Այս ընթացքում խոսակցություններ են տարածվել, որ Մարտն ու Շուշաննան միասին են, քանի որ տարբեր միջոցառումներին նրանց կարելի է միասին տեսնել։ Մեր հարցին՝ իրականո՞ւմ ի՞նչն է կապում նրանց, իրենց միջև սիրավե՞պ կա, երկուսն էլ խուսանավող պատասխան տվեցին՝ նշելով, որ չեն խոսում անձնականի մասին։ «Մարտը տաղանդավոր երգիչ է և հրաշալի անձնավորություն։ Տեսահոլովակի նկարահանման ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան կարևոր է, երբ աշխատում ես իր գործում պրոֆեսիոնալ արտիստի հետ»,- ասաց Շուշաննան, Մարտն էլ ասաց. «Ես չեմ սիրում խոսել իմ անձական կյանքի մասին։ Շուշաննայի հետ շատ ջերմ և հարազատ հարաբերություններ ունենք։ Նա սքանչելի է»։



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի