Երևանում ընթացող ծառատունկը կավարտվի մեկ շաբաթից
ОбществоԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ծառատունկը, որը կավարտվի մեկ շաբաթից: Ըստ այդմ, համապատասխան աշխատանքներ են տարվում նաև փողոցների մայթերին առկա ծառազուրկ բնաբաժակների ծառերով համալրման ուղղությամբ: Նաև զեկուցվել է, որ մեկ-երկու օրից կավարտվի նաև համապատասխան տարածքներում վարդակակաչների սոխուկների տեղադրման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետին զեկուցվել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում ավարտվել են գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ոռոգման ցանցերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: