Սանկտ Պետերբուրգում փակվեց քրիստոնեական կինոյի 9-րդ միջազգային փառատոնը
КультураՄեկ շաբաթվա ընթացքում Սանկտ-Պետերբուրգի կինոհարթակներում ցուցադրվեցին Քրիստոնեական կինոյի 9-րդ միջազգային փառատոնի գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն կինոնկարները: Ինչպես Սանկտ-Պետերբուրգից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, փառատոնի ժյուրիին ներկայացված երեք հարյուր կիոնկարներից ցուցադրման համար ընտրվել էին 80 լավագույն կինոնարները:
Փառատոնի օրերին կազմակերպվեցին թեմատիկ ցուցահանդեսներ, հանդիպումներ մշակույթի ճանաչված գործիչների հետ: Երեկ տեղի ունեցավ կինոփառատոնի հանդիսավոր փակումը: Փառատոնի արդյունքները ամփոփեց նրա նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Բուրովը:
«Տարեցտարի ավելանում է փառատոնի մասնակիցների թիվը: Դա խոսում է նրա հեղինակության, հասարակական, մշակութային դերի ու նշանակության մասին»,- ասաց նա:
Ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված և փառատոնի դիպլոմի արժանացած վավերագրական կինոնկարների թվում էր սցենարիստ և ռեժիսոր Յուրի Կարապետյանի (Սանկտ-Պետերբուրգ) «Վարդգես Սուրենյանցի ղրիմյան էսքիզները» վավերագրական կինոնկարը, որի շնորհանդեսը վերջերս տեղի էր ունեցել Երևանում