Ինչպես ստիպել մարդկանց անել այն, ինչ քեզ պետք է. ոսկե կանոններ Սթիվ Ջոբսի կողմից
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ամերիկյան Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Ջոբսն իր ընկերությունը աշխարհում ամենահաջողակներից մեկը դարձնելու համար հետևել է սեփական կանոններին:
Ամեն ինչ կախված է հարգանքից: Աշխատիր ջանասիրաբար, և քեզ կհարգեն: Հարգանքն առաջին քայլն է ստանալու այն, ինչ ցանկանում ես:
Դրսևորի՛ր զգացումներ, առաջ քաշիր գաղափարներ և կարող ես ազդել մարդկանց վրա:
Զինաթափի՛ր մարդկանց գաթակղություններով և շողոքորթությամբ:
Յուրացրո՛ւ բոլոր լավ գաղափարները:
Ընդունի՛ր արագ և անշրջելի որոշումներ:
Եղի՛ր ծայրաստիճան ազնիվ:
Մի՛ սպասիր խնդրի լուծման. լուծի՛ր այն հիմա:
Կա խնդրահարույց մարդկանց մոտենալու երկու տարբերակ. կա՛մ մոտեցիր նրանց լիովին զինված, կա՛մ մի՛ միջամտիր և արհամարհի՛ր:
Երկաթը տաք-տաք ծեծիր:
Եթե ձեռքում լծակ ունես, ձգիր դեպի քեզ:
Կատարելություն պահանջիր և որևէ այլ բանի մի՛ համաձայնիր: