Դևիդ Բեքհեմի որդիները ծիծաղել են սեփական հոր վրա
Lifestyle1in.am-ը գրում է.
Բեքհեմը պատմել է, որ ինքը զարմացել է, երբ People պարբերականի վարկածով ստացել է «Աշխարհի ամենասեքսուալ տղամարդ» տիտղոսը:
Նրա որդիները երկար ծիծաղել են` իմանալով այդ մասին, հայտնում է glamurchik.tochka.net-ը:
Ես մտածում էի, որ իմ ժամանակը վաղուց անցել է: Իմ մայրը երջանիկ կլինի, բայց երեխաները կարող են ծիծաղել ինձ վրա, քանի որ նրանք շատ լավ գիտեն, թե ես ինչ տեսք ունեմ, երբ վեր եմ կենում անկողնուց, նշել է Բեքհեմը իր միկրոբլոգում:
Պարզվել է, որ Բեքհեմը ճիշտ է եղել: Երեխաները երկար ծիծաղել են նրա վրա:
Նրանք հարցրել են. «Միթե քեզ համարել են աշխարհի ամենասեքսուալ տղամարդը»: Բեքհեմի ավագ որդին կատակով հարցրել է՝ կարո՞ղ է այդ տիտղոսն իրեն են տվել: