Ամանոր 2016. Ի՞նչ սանրվածք անել տոնական գիշերը
LifestyleFashionYan.com-ը գրում է.
Երբ լուծված է գլխավոր՝ «Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը» հարցը, մնում է զգեստին համապատասխան սանրվածք ընտրել: Հրե Կապիկը նախընտրում է համարձակ, վառ եւ շքեղ վարսահարդարում, ուստի աշխատեք աչքի ընկնել նաև ձեր սանրվածքով: FashionYan.com-ը ստորև ներկայացնում է տոնական սանրվածքների տարբերակներ՝ 2016-ը դիմավորելու համար:
Սկսենք ռետրո տարբերակներից, որոնք կսազեն ինչպես կանանց, այնպես էլ աղջիկներին: Վերջիններս նման սանրվածքով ավելի հասուն կնոջ տեսք կունենան:
Հաջորդը դասական խոպոպներն ու ալիքներն են, որոնք հատկապես գեղեցիկ կնայվեն երկար վարսերի դեպքում:
Հյուսքերն արդեն մի քանի տարի անընդմեջ՝ շարունակում են իրենց հաղթարշավը, ուստի այս Ամանորին շքեղ ու ոճային լինելու համար կարելի է ընտրել հյուսքերով սանրվածքներ:
Դե, իսկ Հրե Կապիկին հաճոյանալու համար հարկավոր է փայլուն քարերով, ուլունքներով և այլ գլխազարդերով սանրվածք անել:
Շարունակությունն՝ այստեղ։







