Ադրբեջանում մոլլան կաշառք է առաջարկել ոստիկանին
LifestyleԱդրբեջանի Սաբիրաբադի շրջանում քրեական գործ է հարուցվել մոլլայի նկատմամբ: Ենիքենդ գյուղի ախունդ (հոգեւոր ծառայող) Էլդար Ահմեդովը (ծնվ. 1963 թ.) մեղադրվում է Սաբիրաբադի շրջանի ոստիկանական վարչության աշխատակիցներից մեկին 500 մանաթ կաշառք առաջարկելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մոլլան ոստիկանին կաշառքն առաջարկել է այն բանի համար, որպեսզի վերջինս իր ապօրինի գրոծունեության հետ կապված գործը դատարան չհասցնի:
Հետաքնչական մարմինները պարզել են, որ Ահմեդովը գյուղում ապօրինի հոգեւոր դպրոց է բացել, որտեղ 8-10 տարեկան երեխաներին հոգեւորական գործ է ուսուցանում: Հետաքննչական մարմինները կասկածում են, որ իր աշխատանքի դիմաց մոլլան որոշակի վճար է ստանում երեխաների ծնողներից` չնայած այն բանին, որ վերջինս իրավապահներին վստահեցրել է, թե դա անում է անվճար: