Ապշեցրեք և փայլեք 140 000 դոլար արժեցող ոսկե զգեստով (լուսանկարներ)
LifestyleՈսկերիչ Ահմեթ Ատականը պատրաստում է ամբողջությամբ ոսկուց զգեստ։ Զգեստը կշռում է 3 կգ և կազմված է 78 000 ոսկե մասնիկներից, որի արժեքը կազմում է 139 984 դոլար։
Ոսկերչի նուրբ աշխատանքի շնորհիվ թվում է, թե զգեստը կտորից է։ Բացի այն, որ զգեստը ոսկե է, այն նաև գրավում է իր կարճությամբ և կրծքավանդակի լայն բացվածքով։
Չնայած թանկ գնին, Ատականն արդեն իսկ վաճառել է 8 նման զգեստ և մտադիր է ընդլայնել իր զգեստների վաճառքը 2014թ․-ին։



