Հայ «օրենքով գող» Ալիկ Սոչինսկի (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleԱլիկ Մինալյանը, ով քրեական աշխարհում հայտնի էր Ալիկ Սոչինսկի մականունով, «օրենքով գող» է կարգվել 2000թ.-ին՝Դեդ Հասանի և Շաքրո Մոլոդոյի միջնորդությամբ:
Ալիկ Մինալյանը իրականացնում էր Կրասնոդարի երկրամասի կալանավայրերի վերահսկողությունը, «զոն նայողների» նշանակումը և վեճերի հարթումը:
Տեղեկություններ կան, որ Ալիկը վերահսկողություն էր իրականացնում Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի մի շարք առևտրային կետերի, ինչպես նաև բիզնեսների նկատմամբ՝Սև ծովի ափին:
Մինալյանին է վերապահվում վերահսկողությունը Տուապսե նավավահանգստի մի մասի և հյուրանոցային համալիրների նկատմամբ:
2009թ.-ին Սոչինկսկին՝ 36 տարեկան հասակում գնդակահարվում է քիլերի կողմից՝ Մոսկվայի արևմուտքում:
Քիլերը կրակահերթից հետո փախել է դեպքի վայրից մեքենայով, իսկ քրեական հեղինակությունը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:



