Երեւանի կենտրոնում սպանված երիտասարդը «Անելիք բանկի» իրավաբանն էր, 32 տարեկան (լլուսանկար)
ОбществоNEWS.am-ը գրում է.
Երեւանի Վարդանանց փողոցում այսօր՝ նոյեմբերի 24-ին, սպանվածը «Անելիք բանկի» իրավաբանական ծառայության պետ, 32–ամյա Հովհաննես Աթանյանն է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին բանկից:
Թե որն է եղել սպանության պատճառը, դեռեւս հայտնի չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 24-ին ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով երիտասարդ է մահացել:
NEWS.am-ին ականատեսները պատմեցին, որ երիտասարդն իջել է մեքենայից, հենց այդ պահին հնչել է կրակոց, ինչի հետեւանքով երիտասարդը մահացել է: Սպանությանը, նախնական տեղեկություններով, նախորդել է վիճաբանությունը:
.jpg)
Շարունակությունը` այստեղ: