Օրվա բաղադրատոմսը. Հավի մսով աղցան «Լեդի»
LifestyleԲաղադրիչներ
հավի ֆիլե – 300գր
վարունգ – 150գր
ոլոռ կանաչ պահածոյացված – 150գր
թթվասեր – 150գր
սամիթ – 100գր
աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Լվանում և խաշում ենք հավի ֆիլեն:

- Պատրաստի ֆիլեն հանում ենք կաթսայից, թողնում որ սառչի, ապա կտրատում խորանարդիկներով:
Առանձին ամանի մեջ խառնում ենք կտրատված վարունգը, ֆիլեն, սամիթն ու պահածոյացված կանաչ ոլոռը:
- Ապա ավելացնում ենք թթվասերն ու աղը և խառնում, թողնում ենք աղցանը հանգստանա 15 րոպե և մատուցում:

Հավի մսով աղցան Լեդիին ավելի նուրբ համ հաղորդելու համար կարող եք աղցանին ավելացնել կտրատված արքայախնձոր և ընկույզ