Աշխարհի ամենագեղեցիկ լճերը (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
1. Աշխարհում ամենագեղեցիկ լճերից մեկը Լեհաստանում գտնվող Ծովի աչքն է, որը գտնվում է Տատրի լեհական մասում: Այստեղ գտնվող ժայռերից մեկի վրա կանգնած է հին մի հյուղակ, որը մի ժամանակ պատկանել է լեհ գիտնական, գրող և փիլիսոփա Ստանիսլավ Ստաշիցին:
2. Ծովի աչք լիճը ձմռանը հեքիաթային տեսք ունի:
3. ԱՄՆ-ում գտնվող Փաուել լիճը տեղակայված է Յուտա և Արիզոնա նահանգների սահմանին: Սա արհեստական ջրամբար է, որը շրջապատված է գեղեցիկ ժայռերով, իսկ դրա վառ կապույտ ջուրը առանձնանում է անապատի ավազների և կակտուսների գույների մեջ:
4. Իսկական ամերիկյան բնապատկեր:
5. Քենիայի Նակուրու լիճը գտնվում է Քենիայի Ազգային արգելոցում: Այն հայտնի է իր միլիոնավոր վարդագույն ֆլամինգոներով, որոնք ծածկում են ջրի մակերևույթը, և թվում է, թե լիճն էլ է վարդագույն:
7. Շվեյցարիայի Լյուցերն լիճն ամբողջ աշխարհում հայտնի է իր բացառիկ գեղեցկությամբ: Դրա գույնը ավելի շատ հիշեցնում է Կարիբյան ավազանի ջրերը, որի պատճառը գարնանը լիճը թափվող լեռնային աղբյուրներն են: Այստեղ կարելի է հմայվել նաև հին կամուրջներով:
8. Շվեյցարիայի Լյուցերն փիրուզե լիճը:
9. Ֆինլանդիայի Սայմա լիճը գտնվում է Հելսինկիից ընդամենը 2.5 ժամ հեռավորության վրա, սակայն այստեղ կարծես մեկ այլ աշխարհ լինի: Լիճը շրջապատված է փարթամ անտառներով, իսկ ափը լիքն է գյուղական ոճի տնակներով: Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 20 աստիճանի, ինչն էլ այստեղ է ձգում երեխաներով ընտանիքներին:
10. Լիճը լիքն է իշխան ձկով, որի պատճառով էլ ձկնորսների սիրած վայրն է։
