Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 8 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 8-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձ անագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, անձի արևանգման 4 դեպքից 3-ը: Արձանագրվել է նաև սպանության 1 դեպք։ Բացահայտվել է գողության 8, խարդախության 8, յուրացման կամ վատնման, դրամանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: