Միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի, որ ռուս-թուրքական լարված հարաբերություններում սրացումներ չլինեն
ОбществоՌուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ այդ հանգամանքից էլ բխում է տեսակետը, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորշումը ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր վատթարացման պարագայում: Այս տեսակետը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է:
Օհանյանն ասաց, որ ներկա դրությամբ պետք է սպասել ու տեսնել, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան: «Համապատասխան ղեկավարները, կարծում եմ, որոշումներ կընդունեն, իսկ միջազգային հանրության ջանքերը պետք է ուղված լինեն նրան, որ սրացումներ չլինեն»,- ասաց նախարարը:
Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, հնարավո՞ր է, որ ՀՀ հակաօդային պաշտպանության ուժերը բերվեն մարտական պատրաստվածության, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունենք ընդանուր օպերատիվ մարտական պլանավորում, որի շրջանակներում իրականացնում ենք մեր ընդհանուր գործունեությունը: ՌԴ համապատասխան բազայի մասնակցությունն այդտեղ ընդհանրացնում է անվտանգության ապահովման խնդիրները: Կարծում եմ, որ այս պլանների շրջանակներում էլ մենք այսօր գործում ենք»,- եզրափակեց Օհանյանը:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորությանվրա կործանվել էԹուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմհեռավորության վրա: ՌուսաստանիԴաշնությաննախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցներիկողմից»: «Այդ իրադարձությունը դուրս էահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ,որը մեր թիկունքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,-ասել էՊուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: ՌԴ դաշնային խորհրդում առաջարկում են ժամանակավորապեսկասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը: Իսկ Թուրքիան այս հարցով դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհր դին ևՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԱԳՆ էկանչել ԱՄՆ, Ֆրանսիայի,Չինաստանի և ՄիացյալԹագավորության դեսպաններին: