Այս ձմռան նորաձև 3 կոշիկները
LifestyleWnews.am-ը գրում է.
Ձմեռային զգեստապահարանի գլխավոր պարագաներն են երկարաճիտ կոշիկները: Որոնք են ձմեռվա ամենաթրենդային կոշիկները, որ գույներն են ակտուալ լինելու ձմռանը և ինչպես համադրել երկարաճիտ կոշիկները հագուստի այլ պարագաների հետ: Այս հարցերին, ինչպես միշտ, առաջինը կպատասխանի Wnews.am-ը: Հաստ կրունկ. Ձմռան համար կարևոր է, որ կոշիկները հարմարավետ լինեն, եթե բարակ կրունկներով սառույցի վրա քայլելը գրեթե անհնար է կամ վտանգավոր, ապա ակտուալ հաստ կրունկները լուծում են այդ խնդիրը: Կարելի է ընտրել սև, մոխրագույն, շագանակագույն երանգները, որոնք հեշտ են համադրվում յուրաքանչյուր հագուստի հետ:



Առանց կրունկի կոշիկներ. Անգամ Վիկտորիա Բեքհեմն է հրաժարվում բարձրակրունկներից, որպեսզի ընդգծեն, թե որքան ակտուալ են առանց կրունկի կոշիկները, գրում են միջազգային ամսագրերը: Առանց կրունկի կոշիկները , հատկապես ձմռանը, անփոխարինելի են: Բացի այդ, դրանց հատկապես կոպիտ տեսակները՝ կապիչներով, կամ առանց, կանացի փխրուն կառուցվածքին տալիս է առանձնահատուկ սեքսի տեսք: 
Բոտֆորտների մասին արդեն խոսել ենք՝ Ձմռան երեք գլխավոր թրենդներընյութում: Ընդ որում՝ դրանք կարող են լինել և՛ բարձրակրունկ, և՛ առանց կրունկի,հատկապես նորաձև են զամշե՝ մոխրագույն, բալագույն բոտֆորտները:


