Հարսը փախել է «Հարսնաքարից»
ОбществоIrakan.info-ն գրում է.
Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Irakan.info-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ հերթական հայկական հարսանիքի ժամանակ հարսը փախել է:
Մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ տորթը կտրելու արարողության ժամանակ հարսը փախել է՝ իր հետ վերցնելով հարսանեկան նվերները՝ ոսկի, գումար: Ականատեսներն ասել են նաև, որ ռեստորանի բակում մի մեքենա է եղել՝ շարժիչը միացրած՝ հարսին սպասելիս: Վերջինս հենց այդ մեքենայով էլ անհետացել:
Այն պահին, երբ հյուրերը հասկացել են, որ հարսը փախել է, խառնաշփոթ է սկսվել փեսայի և հարսի բարեկամների միջև:
Ոստիկանությունում այս մասին դեռևս տեղեկություններ չկան: Irakan.info-ին հայտնեցին, որ դեռ բողոք-դիմում այդ մասով ոստիկանություն չի եղել: