Ереван, 24.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Арестован сын Мартуна Григоряна Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet


Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արարատի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Экономика

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

«Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված այս խորհրդակցության ընթացքում ակնկալում եմ, որպեսզի մենք քննարկենք ոչ միայն այն խնդիրները, որոշակի դժվարությունները, որոնք առաջացել են առատ բերքի և մեր վերամշակող ընկերությունների սպառման շուկաներում բարդություններով պայմանավորված, այլ նաև դրանց հաղթահարման ճանապարհները և այդ տեսանկյունից հաջորդ տարվա անելիքները, որովհետև այս բարդությունը միանգամից չի վերանալու: Հանգամանորեն կքննարկենք նաև Արարատի մարզի արդյունաբերական զարգացման խնդիրները, առավել ևս, որ վերջին տարիներին Արարատի մարզի արդյունաբերական զարգացումը բավականաչափ լավ տեմպեր ունի: Անշուշտ, կցանկանայի մանրամասն անդրադառնայինք գյուղատնտեսության զարգացման խնդիրներին. Արարատի մարզը հայտնի է իր գյուղատնտեսական լավ գործունեությամբ, պտղի արտադրության մեծ փորձով, բայց անկախ ձեր բերած արդյունքներից, այստեղ էլ համոզված եմ, որ մենք պետք է անցնենք ինտենսիվ գյուղատնտեսության և ժամանակակից մեթոդների կիրառմանը: Սա ոչ միայն ընդհանուր միտումների հետ է կապված, այլ պայմանավորված է նաև որոշակի առանձնահատկություններով: Արարատի մարզում կան բազմաթիվ հողատարածքներ, որոնք սովորական մշակման համար պիտանի չեն, բայց մեր փորձը ցույց տվեց, որ դրանք կարող են շատ հարմար վայրեր հանդիսանալ ժամանակակից ջերմոցներ կառուցելու և ինտենսիվ գյուղատնտեսության վարման համար:

Շատ կարևոր է քննարկել այն ծրագրերի իրականացման ընթացքը, որոնք միտված են մարզում համակարգային խնդիրների լուծմանը: Նկատի ունեմ, օրինակ, ջրամբարի կառուցումը: Սա խոշոր ծրագիր է: Հիշու՞մ եք, ես այս ծրագրի մասին դեռևս 4-5 տարի առաջ եմ խոսել, և մարզի բնակիչներն ինձ ասում էին, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին նրանք երազում էին, որպեսզի այդ ջրամբարը կառուցվի: Անշուշտ, արդեն հսկայական աշխատանք է կատարված, և ձեր խնդիրն է՝ լիարժեքորեն իրականացնել այն պարտականությունները, որ ջրամբարի կառուցման հետ կապված դրված է մարզպետարանի վրա: Որևէ ձգձգում չպետք է լինի, որովհետև հիմա մենք մտել ենք մի այնպիսի փուլ, որ նաև մեզնից է կախված, թե որքան արագ կսկսվի շինարարությունը: Վեդու ջրամբարը հանդիսանալու է անկախ Հայաստանում Մարմարիկից հետո կառուցված երկրորդ ջրամբարը, որը բերելու է Սևանի ջրախնայողությանը: Սա բավականին կարևոր ծրագիր է, քանի որ նաև հսկայական տարածքներ ոռոգման հնարավորություն են ստանալու:

Ես մեկ անգամ ևս հավաստում եմ, որ մենք շարունակելու ենք բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը մարզերում. առաջին հերթին նկատի ունեմ առողջապահական խնդիրները: Դուք գիտեք, որ արդեն հաջորդ տարի Արտաշատի հիվանդանոցն է ամբողջովին վերակառուցվելու, և դա մարզում կլինի արդեն երկրորդ ժամանակակից առողջապահական հաստատությունը:

Պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև մարզում աղբահանության խնդիրներին»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկայացրել է ըստ ոլորտների Արարատի մարզում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, առաջնահերթ հիմնախնդիրները և զարգացման ծրագրերը:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ, որոնք հիմնականում ներառում են սոցիալական ենթակառուցվածքների ոլորտը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ մարզի ոռոգելի հողատարածքների ավելացման և կայուն ջրամատակարարման ապահովման, Սևանա լճից բաց թողնվող ոռոգման ջրաքանակների տնտեսման նպատակով, ՀՀ Արարատի մարզպետին հանձնարարվել է՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից առաջիկայում իրականացվելիք մարզի ոռոգման համակարգերի զարգացման խոշորածավալ ծրագրերին՝ մասնավորապես 2016թ. նախատեսված Վեդիի ջրամբարի կառուցման ու ոռոգման ցանցերի արդիականացման նախապատրաստական աշխատանքներին, միաժամանակ, պատշաճ վերահսկողություն սահմանելով այդ հիդրոտեխնիկական կառույցների տարածքներում նոր հողահատկացումներն ու ապօրինի հողօգտագործումները բացառելու նպատակով:

Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ քննարկել մարզի ցանքային տարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և մշակության ինտենսիվացման, մասնավորապես՝ նոր ինտենսիվ այգիների և ջերմոցային տնտեսությունների հիմնման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան խթանման մեխանիզմների կիրառման ուղղությունները՝ հաշվի առնելով նաև Արարատի տարածաշրջանում իրականացվելիք ոռոգման համակարգերÕ « արդիականացման և ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մանրամասները:

Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և տնկարկների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել ՀՀ Արարատի մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման առաջնահերթությունները և կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունները՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ ՏԿԱԻ նախարարին հանձնարարվել է նաև շահագրգիռ կողմերի հետ համատեղ քննարկել Արարատի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մշակման մանրամասները՝ միաժամանակ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ ուղղված խոշոր բնակավայրերի, մասնավորապես, Մասիս համայնքի աղբավայրի օգտագործման կանոնակարգմանը և կառավարման խնդիրներով պայմանավորված բացասական էկոլոգիական ազդեցության նվազեցմանը:

ՀՀ Արարատի մարզպետին հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի արդիականացման արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ Արտաշատի բժշկական կենտրոնի արդիականացման, մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին նեղ մասնագետներով ապահովման շարունակական միջոցառումներ ձեռնարկելով:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարություն, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ-ին տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ առաջնահերթություն տրամադրելով համայնքների կրթական հաստատությունների հրատապ հիմնանորոգման և մարզի զբոսաշրջության զարգացմա ն խնդիրներին:

 

Юнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейков