Հարավաֆրիկացի քարոզիչը ստիպել է հավատացյալներին խոտ ուտել՝ Աստծուն ավելի մոտ լինելու համար (լուսանկարներ)
LifestyleՀարավաֆրիկյան քարոզիչ Լեսոգո Դանիելը ստիպել է ծխական համայնքի անդամներին խոտ ուտել՝ Աստծուն ավելի մոտ լինելու համար, հայտնում է Daily Mail-ը։
Արդյունքում մի քանի տասնյակ հավատացյալներ ընկել են գետնին ու սկսել խոտ ուտել։ Այդ արտառոց տեսարանը պատկերող մի շարք լուսանկարներ հայտնվել են Facebook սոցկայքում, ինչից հետո հազարավոր մարդիկ ամենայն խստությամբ քննադատել են Դանիելի վիճահարույց մեթոդները։
Հավատացյալները պնդում են, որ թեև խոտ ուտելուց հետո իրենց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, այնուամենայնիվ, շատերի մոտ անցել են երկար ժամանակ անհանգստացնող հիվանդություններն ու ցավերը։





