Վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 645 դեպք
ОбществоՎերջին 10 ամիսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 645 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեր երկրում գրանցված բռնությունների թիվը 575-ն էր:
ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելի Դուրյանը շեշտում է, որ տարիների ընթացքում բռնությունների թիվը ոչ թե ավելացել է, այլ պարզապես մարդիկ են սկսել դիմել եւ բարձրաձայնել իրենց խնդիրների մասին:
«Կատարված բռնություններից 342-ը եղել է ամուսնու կողմից, 5-ը` կնոջ, 53-ը ծնողների գործողությունները զավակի նկատմամբ: Նախորդ տարվա համեմատությամբ բռնությունների թվի աճ է զգացվում, սակայն իրականում, հասարակության մեջ ոչ թե բռնություններն էլ շատացել, այլ բավական շատ մարդ է բարձրաձայնում իր հանդեպ կիրառվող բռնարարքների մասին»,- ասաց Նելլի Դուրյանը` հավելելով, որ դրան նպաստել է ՀՀ ոստիկանությունում համապատասխան բաժնի ստեղծումը, ԶԼՄ-ներով լուսաբանումն ու հասարակական կազմակերպությունների աշխատանքը: