Այս տարի Հայաստանում բերքի իրացման մասին պայմանագրերի կնքման ծավալներն ավելացել են 11 տոկոսով
ЭкономикаՎերջին տարիներին հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների, վերամշակող ընկերությունների և արտահանողների միջև ստացված բերքի իրացման մասին պայմանագրերի կնքման ծավալներն ավելացել են:
Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Բերքի իրացման մասին պայմանագրերի կնքումն իրականացվում է խնդիրներից խուսափելու համար, քանի որ պայմանագրերով գյուղացիական տնտեսություննները երաշխավորված իրացնում են իրենց բերքը, իսկ վերամշակողներն ունենում են երաշխավորված հումք:
Այսօրվա դրությամբ կնքվել է 13 հազար 433 պայմանագրիր, որը գերազանում է նախորդ տարվա մակարդակը 11 տոկոսով»,- նշեց նախարարի տեղակալը` հավելելով, որ որքան շատ գյուղացիական տնտեսություններ պայմանագրեր կնքեն վերամշակող և արտահանող ընկերությունների հետ, այնքան մթերման ընթացքում խնդիրները քիչ կլինեն:
Մակարյանը նշեց, որ արտադրողը պետք է նախապես իմանա ինչ է արտադրելու, արտահանողն ու մթերողն էլ պետք է իմանան, թե ինչ են մթերելու կամ արտահանելու: Պետք է գյուղացիական տնտեսությունների, վերամշակողների և արտահանողների միջև ձևավորվի պայմանագրային հարաբերությունների մշակույթ: