«Անելիք բանկի» աշխատակցի սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է
Общество«Անելիք բանկի» իրավաբանական ծառայության ղեկավար, 32-ամյա Հովհաննես Աթանյանի սպանության մեջ կասկածվող Երևանի բնակիչ, 1961թ. ծնված Մկրտիչ Պ.-ն ձերբակալվել է: Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 24-ին` ժամը 20.40-ին, ահազանգած քաղաքացինհայտնել է, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում: Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանությանԿենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983թ. ծնված ՀովհաննեսԱթանյանի դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողներիձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին պարզվել է, որհանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961թ. ծնված Մկրտիչ Պ.-ն:
Դեպքի առթիվ 2015 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները` դեպքի բոլոր հանգամանքները, սպանության շարժառիթը պարզելուուղղությամբ: Քրեական գործով պարզված հանգամանքների մասին նախաքննություն այս փուլում այլ տեղեկություններ հրապարակման ենթակաչեն: