Վեդու ջրամբարի շինաշխատանքների իրականացմանը կուղղվի 75 մլն եվրո
ОбществоՎեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքել 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր: Կառավարության նիստում հավանություն տրվեց համա ձայնագրի կնքմանը:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: «Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը` կողմնորոշիչ»,- ասաց Խաչատրյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ընդգծեց, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն և հանձնարարեց շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ տեխնիկական աշխատանքներն արագ կազմակերպել՝ փետրվար-մարտ ամիսներին շինարարությունն սկսելու համար: