Շառլ Ազնավուրի մոտ ամեն ինչ կարգին է
ОбществоՖրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այս պահին իրեն լավ է զգում: «Արմենպրես»-ի` երգչի առողջական վիճակին առնչվող հարցին այս մասին տեղեկացրեց Ազնավուրի մամուլիխոսնակ Քրիստինա Սարգսյանը:
«Պարոն Ազնավուրն այս պահին իրեն լավ է զգում: Նա մի փոքր վատառողջ էր, բայց ոչ մի լուրջ բան: Նա արդեն պատրաստ է շարունակել իր աշխատանքը.սա լավագույն նշանն է: Շնորհակալ ենք ձեր ուշադրության համար»,-նշեց նա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ամստերդամում կայանալիք երկու համերգները: Համերգի կազմակերպիչները հայտարարել էին, որ նա ստամոքսի սուր ցավեր և աղիքային վարակ ունի:
Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան ևհասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնիգործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրիստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոնձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում< /i> Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլմիջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին համերգով հանդես է եկելՀայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում և հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին: