Կրեմ, որը կօգնի կնճիռներից ազատվել 2 շաբաթում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Կնճիռները մաշկի վրա առաջանում են տարիքի հետ միասին, ինչը տեղի է ունենում, երբ կոլագենն ու էլաստինը մաշկի հյուսվածքներում բարակում են և վնասվում։
Կնճիռներն առաջանում են ամենուր, սակայն այն առավել նկատելի է դեմքի մաշկին, պարանոցին, ձեռքերին։ Կան որոշակի արտաքին գործոններ, որոնք արագացնում են ծերացման պրոցեսն ու վաղաժամ կնճիռների առաջացումը, ինչպիսիք են ծխելը, սթրեսը, քաշի կտրուկ նվազումը, վիտամին E-ի պակասը, գենետիկ հակվածությունը, արևային ակնոցներ չկրելը։
Այս բաղադրատոմսը կնվազեցնի կնճիռները և կկանխի նոր կնճիռների առաջացումը։
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 4 բաղադրիչ, որոնցից կարևոագույնն է վիտամին C-ն։ Այն խթանում է կոլագենի արտադրությունը, ինչն էլ մաշկին էլաստիկություն է հաղորդում և կանխում կճիռների առաջացումը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 1/4 բաժակ ալոեի գել
• 1 թեյի գդալ վիտամին C-ի փոշի
• 2 ճաշի գդալ վիտամին E-ի յուղ
• 2 ճաշի գդալ կոկոսի յուղ։
Ինչպես պատրաստել
Բոլոր բաղադրիչները լցնել տարայի մեջ, լավ խառնել։ Հակակնճիռային կրեմն արդեն պատրաստ է։ Խառնուրդը տեղափոխել մուգ ապակե տարայի մեջ և պահել սառնարանում։ Կրեմը քսել մաշկին շաբաթը 2 անգամ։
Շարունակությունը՝ այստեղ: