ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Մուրադյանի ծննդյան օրվա առթիվ
ОбществоՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանի ծննդյան օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Մուրադյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ: Շարունակելով հայ մանկագրության ավանդույթները՝ տարիներ շարունակ Դուք մանուկների համար բացահայտում եք իրական աշխարհի հեքիաթն ու մանկության մոլորակի գաղտնիքները: Ձեր ստեղծագործություններով են դաստիարակվել տարբեր սերունդներ՝ սովորելով գեղեցկության ու ազնվության, արդարության եւ ընկերասիրության ուղղակի ու անուղղակի դասերը, որոնք այսօր էլ շարունակվում են՝ շնորհիվ Ձեր ստեղծագործական անսպառ եռանդի:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, արևշատություն և բարեկեցություն»: