Դոլարը, եվրոն և ֆունտը թանկացել են
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 481.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.49 դրամով: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.47 դրամով և կազմել 510.54 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.69 դրամով և կազմել 725.43 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով` կազմելով 7.33 դրամ:&n bsp;
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 217.71 դրամ, ոսկին` 16 հազար 525.71 դրամ, պլատինը` 12 հազար 904.91 դրամ: