Էջմիածնում հարսն ամուսնական առաջին գիշերը փախել է
ОбществоHraparak.am-ը գրում է.
Հայաստանում կարծես թե նոր «ավանդույթ» է ձևավորվում, երբ դեպքի վայրից փախչում են հարսները: Օրերս համացանցում լուր էր տարածվել, որ Սևանի «Հարսնաքար» համալիրում ՝ հարսանիքի վերջում հարսը, վերցնելով ամբողջ ոսկեղենը, փախել էր։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ հարսն ու փեսան եղել են Տավուշի մարզից՝ Ազատամուտ գյուղից։ «Հարսանցուն Երևանի սուպերմարկետներից մեկում մենեջեր է աշխատում։ Դեռևս չգիտեն, թե ինչու է փախչել հարսը, բայց խոսակցություն կան, որ նա փախել է իր սիրած տղայի հետ, ով բակում նրան սպասելուց է եղել»,-պատմեց մեր աղբյուրը՝ չցանկանալով ներկայանալ։ Նման դեպք տեղի էր ունեցել նաև վերջերս, երբ ամուսնական գիշերը, հարսը, մենակ թողնելով փեսային սենյակում, փախել էր նախկին ընկերոջ հետ։
Hraparak.am-ի թղթակցին պատմեցին, որ դեպքը տեղի էր ունեցել Էջմիածնում մոտ մեկ ամիս առաջ։ «Աղջկա հարազատները միշտ դեմ էին, որ նախկին ընկերոջ հետ շփվի և աղջկա կամքին հակառակ՝ ամուսնացրել էին մոտ 30 տարեկան տղայի հետ։ Սենյակում միայնակ մնացած փեսան սկզբից վախեցել էր, որ հարսնացուն չկա, վատացել էր, սակայն ոստիկանություն էլ չի զանգել, քանի որ շատ չանցած՝ իմացել է, որ կինը փախել է նախկին ընկերոջ հետ»: Այս երկու դեպքերի հետ կապված ոստիկանություն բողոք-դիմում չի եղել։ Նման պատմությունները, որոնք հնարավոր է նորից կրկնվեն, խոսում են այն մասին, որ մարդ պետք է ամուսնանա միայն նրա հետ, ում սիրում է:
Նունե Խաչատրյան