Նոյեմբերի 27-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը
ОбществоՎարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության արարողության կազմակերպման ընթացքում՝ նոյեմբերի 27-ին` ժամը 13-ից մինչև 14:30-ը, կդադարեցվի Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կդադարեցվի, մասնավո րապես, երթևեկությունը Երևանի Գր. Լուսավորիչ փողոցի՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից մինչև Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտայի խաչմերուկն ընկած հատվածում:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել շրջանցիկ փողոցներով: