ԼՂՀ նախագահն այցելել է ՊԲ մի շարք զորամասեր
ОбществоԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը ծանոթացել է զինվորների ծառայությանն ու առօրյային:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները: