Վահագն Պապյանը ելույթ կունենա խաչատրյանական փառատոնի շրջանակում
КультураԱրամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա մեծահամբավ դիրիժոր Վահագն Պապյանի (Իսրայել) ղեկավարությամբ։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Վահագն Պապյանը ոչ միայն կղեկավարի համերգը, այլև հանդես կագա որպես մենակատար։ Կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայի նախերգանքը, Դաշնամուրի կոնցերտ թիվ 21-ը (մենակատար՝ Վահագն Պապյան), Կամիլ Սեն-Սանսի Սիմֆոնիա թիվ 3 «Երգեհոնով սիմֆոնիա» ստեղծագործությունը (Հովհաննես Մանուկյան/երգեհոն)։
Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում տեղի են ունենում կամերային և սիմֆոնիկ համերգներ: