Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10.09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի 4-րդ միկրոշրջանի թիվ 15 շենքի բնակարններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: