Աշխարհի ամենահայտնի մերսողը, ով ձեռքեր չունի (լուսանկարներ)
Lifestyle49-ամյա ամերիկացի Սյու Քենթը համարվում է աշխարհի լավագույն մերսողներից մեկը: Սյուն ծնվել է ձեռքերի հետ կապված լրջագույն թերություններով, սակայն ամբողջ կյանքում երազել է հայտնվել Պարաօլիմպիկ խաղերում: Այդ իսկ պատճառով էլ նա երբեք չի ձգտել ապրել մեկուսի և պարփակված կյանքով:

Նա զբաղվել է լողով, բալետով, ամուսնացած է և ունի երկու առողջ երեխա: Այժմ նա հմուտ մերսումներ է անում՝ օգտագործելով միայն ոտքերը: Կնոջ խոսքով, իրեն այդ գործում օգնել է բալետը և մարմնամարզություններով զբաղվելը, որոնց արդյունքում նա ձեռք է բերել բավականաչափ ամուր ոտքեր: Հետաքրքական է, որ տնային գործերը Սյուն ևս ինքնուրույն է իրականացնում:Չի սիրում, երբ իրեն օգնության առաջարկ են անում:
«Հաճախորդները նշում են, որ իմ մերսումները բոլորովին այլ զգացողություններ են առաջացնում, մոտավորապես այնպես, կարծես, թե մերսումն իրականացացնում է մի մեծ ձեռք»:

