Ինչպես պատրաստել լցոնված խնձոր
Lifestylecooks.am-ը գրում է.
Բաղադրիչներ
- խնձոր
- չիր ծիրանի – 1 բաժակ
- չամիչ – 1/2 բաժակ
- ընկույզ – 1/2 բաժակ
- մեղր – 4թ/գդ
- կարագ – 4ճ/գդ
- դարչին – 4 փայտիկ
- հյութ նարինջի – 4 բաժակ
- հյութ կիտրոնի – 10մլ
Պատրաստման եղանակ
- Կեղևազրկում ենք խնձորն ու կտրում վերևի մասը, ապա հանում ենք խնձորի միջուկն ու մաքրած խնձորի վրա շաղ ենք տալիս մի փոքր կիտրոնի հյութ:

- Առանձին ամանի մեջ խառնում ենք մանր կտրատված ընկույզն ու ծիրանի չիրը, չամիչը, մեղրն ու կարագը:
Ապա ստացված միջուկով լցոնում ենք խնձորները, փակում կափարիչով և պոչի փոխարեն դնում ենք դարչինի փայտիկը:
- Լցոնված խնձորը դնում ենք ձևամանի մեջ, վրան լցնում նարինջի հյութը և դնում ջեռոցը 1 ժամով 180 աստիճանում:
Եփելու ընթացքում 10-15 րոպե մեկ հանում ենք խնձորները ջեռոցից, վրան լցնում նարնջի հյութը և նորից դնում ջեռոցի մեջ:
- Պատրաստի խնձորը հանում ենք ջեռոցից և մատուցում:

Մատուցելիս լցոնված խնձորի վրա դրեք անանուխի տերև՝ դեսերտին գեղեցիկ տեսք հաղորդելու համար:
Շեֆ Խոհարար