Ջասթին Բիբերը հրաժարվել է 2 ելույթներից՝ հանուն զվարճալիքների
Lifestyle1in.am-ը գրում է.
Կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերին Լոս Անջելեսում նկատել են սկուտերով անհոգ սահելիս այն օրը, երբ նա պետք է մասնակցեր «Երեկոյան շոու Սթիվեն Քոլբերի հետ» հաղորդմանը և Գոհաբանության օրվա առթիվ կազմակերպված ամենամյա շքերթին: Այս մասին հայտնում է New York Daily News-ը:
Բացի այդ, պապարացիները նրան լուսանկարել են իր թիմի հետ հյուրանոցի մոտ զվարճանալիս:
Դրանից մեկ օր առաջ նա հրաժարվել էր միջոցառումներին մասնակցելուց՝ վկայակոչելով անձնական բնույթի պատճառներ: Twitter–ում նա ներողություն է խնդրել շոուի կազմակերպիչներից և անձամբ Սթիվեն Քոլբերից: